Ամերիկյան գիտնականները ստեղծել են «խելացի» ներարկիչ, որը ինքնուրույն որոշում է սրսկման խորությունը։ Հետազոտության արդյունքները Հարվարդի բժշկական դպրոցից Ջեֆրի Քերփի կողմից ղեկավարվող խումբը ներկայացրել է Nature Biomedical Engineering ամսագրում։
Փորձագետները նշում են, որ սովորական ասեղով հյուսվածքների շերտերում սրսկումները մեծ որակավորում են պահանջում։ «Խելացի» ներարկիչը ստեղծելիս մասնագետները ձգտել են հասնել հյուսվածքների առավել հստակ թիրախավորմանը՝ պահպանելով հարմարավետությունը եւ պարզությունը։
Արդյունքում ներարկիչը, որ ստացել է i2T2 անվանումը, կազմված է բացառապես մեխանիկական մասերից, իսկ ինչ վերաբերում է ասեղին, այն ընդհանրապես չի փոխվել։
i2T2-ի օգտագործման ժամանակ մխոցը օգտագործվում է ոչ միայն դեղամիջոցը սեղմելու, այլեւ ասեղը պացիենտի մարմնի մեջ մտցնելու համար։
Սարքը հաջողությամբ թեսթավորվել է կենդանիների վրա։ Ներարկումները արվել են աչքի հետեւի մասում, ինչպես նաեւ ողնուղեղի շուրջը գտնվող էպիդուրալ տարածքում, ենթամաշկային բջիջներում եւ փորին։
Հետաքրքիր է, որ բոլոր դեպքերոմ ներարկումները կատարող բուժանձնակազմից լրացուցիչ որակավորում չի պահանջվել։
i2T2-ի միջոցով սրսկումների ժամանակ աչքի մեջ ներարկվել են ոչ միայն դեղամիջոցներ, այլեւ ցողունային բջիջներ, ինչը կարող է բեկումնային լինել կուրության ինովացիոն թերապիայում։






