Ավստրալիայից 32-ամյա Ալեքսադրա Սիմոնսը, որը 130 կգ էր կշռում, հոգնել էր իր տեսքից ամաչելուց եւ 62 կգ նիհարել էր:
Ալեքսը որդու՝ Հադսոնի ծնվելուց հետո սկսել էր դժվարություններ զգալ ավելորդ քաշի պատճառով: Ամեն անգամ երեխայի հետ տանից դուրս գալուց նա ամաչում էր իր կազմվածքից:
«Ես ուզում էի բիկինի հագնել՝ առանց վախենալու որ տհաճ տեսք չեմ ունենա: Չնայած ինչ բիկինի, ես վախենում էի անգամ հասարակական վայրերում ուտելուց: Ես թաքնվում էի զուգարաններում, որտեղ կարող էի գաղտնի ուտել՝ առանց շրջապատի կշտամբանքի», — պատմել է նա:
Ալեքսը դիետաների էր հետեւում, սակայն դրանք միայն ժամանակավոր արդյունք էին տալիս. մեծ դժվարությամբ կորցրած կիլոգրամները նորից վերադառնում էին:
Ավելորդ քաշից մեկընդմիշտ ազատվելու համար ավստրալուհին որոշել էր դիմել վիրաբույժի օգնությանը, որը նրան գաստրոպլաստիկա էր արել (վիրահատական ճանապարհով ստամոքսի ծավալի փոքրացում): Դրանից հետո Ալեքսը սովորություն էր դարձրել ֆիզիկական վարժություններ կատարել եւ վիրահատությունից 3 տարի անց հասել էր ցանկալի կազմվածքին:
Այժմ Ալեքսանդրան 68 կգ է կշռում եւ սպասում է երկրորդ երեխային: Նա հույս ունի, որ իր պատմությունը կօգնի նման իրավիճակում գտնվող մարդկանց փոխել իրենց կյանքը:






