Ծննդաբերության օրվա ժամերի եւ բարդությունների զարգացման միջեւ ուղղակի կապ կա:
News-medical.net-ը հաղորդում է, որ ամերիկացի մասնագետները վերլուծել են 2005-2010 թվականներ ընթացքում բարդություններով ավելի քան 2 մլն ծննդաբերությունների դեպքեր: Փորձագետներին հետաքրքրել են միայն այն դեպքերը, երբ կինը ավելի քան 20 շաբաթական ժամկետում ծննդաբերել է մեկ երեխայի:
Պարզվել է, որ բարդությունները հաճախ արձանագրվում են հանգստյան եւ տոնական օրերին եւ գիշերային ժամերին:
Այսպիսով ծննդաբերության ժամանակ բարդությունների զարգացման հավանականությունը 21.3 տոկոսով բարձր է եղել, ընդ որում վտանգը 1.8 տոկոսով ավելացել է գիշերային հերթափոխի բժշկի աշխատանքի յուրաքանչյուր ժամի հետ:
Ինչ վերաբերում է հանգստյան օրերին, ապա այդ օրերին բարդությունների հավանականությունը 8.6 տոկոսով ավելի բարձր է եղել ի տարբերություն աշխատանքային օրերի, իսկ տոներին վտանգն ավելացել է մինչեւ 29 տոկոս:
Բացի այդ եթե հիվանդանոցում ստաժավորում են անցնում երիտասարդ բժիշկները, ծննդկանների մոտ բարդություններն առաջանում են 2.2 անգամ ավելի հաճախ: Փորձագետները դա կապում են աշխատանքի փոքր փորձի եւ բուժանձնակազմի գործողությունների վատ համակարգման հետ:
Մինչդեռ թիմային աշխատանքի անարդյունավետությունը պատճառ է դառնում բժշկական կանխելի սխալների 75 տոկոսի առաջացման:






