Կոպենհագենի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես կանխեն բջիջների մուտացիաները եւ կասեցնեն քաղցկեղը:

Հետազոտության ընթացքում պարզվել է մարդու օրգանիզմում 53BP1 սպիտակուցի կարեւոր դերը, փոխանցում է Phys.org-ը: Այն, մասնավորապես, զսպում է դուստր բջիջներում բջիջների կիսվելը՝ դրանով օգնելով գեներում թերությունների վերականգնմանը:

Գիտնականները 53BP1 սպիտակուցի այս ունակությունը համարում են «իրավիճակը փոփոխելու վերջին հնարավորություն», քանի որ այդ վնասվածքները հետագայում կարող են դառնալ այնպիսի հիվանդությունների զարգացման պատճառ, ինչպես քաղցկեղը: «Հայտնագործությունը մեզ մոտեցնում է այն բանի ըմբռնմանը, թե օրգանիզմն ինչպես պաշտպանել քաղցկեղի շատ տեսակներից»,- նշել է պրոֆեսոր Իրի Լուկասը:

Գիտնականները հույս ունեն, որ կատարված հայտնագործությունը իր ավանդը կունենա ԴՆԹ-ի փոփոխություններով առաջացող ուռուցքային հիվանդությունների բուժման համար նոր դեղերի մշակման մեջ:

Հետազոտությունը հրապարակվել է Nature Cell Biology ամսագրում: