Չինաստանում Ֆեյֆեյ անունով 8-ամյա աղջկա ստամոքսից մազերի 1.5 կիլոգրամանոց գունդ են հանել:

The Mirror-ը հաղորդում է, որ փետրվարի վերջին 8-ամյա աղջիկը մորը գանգատվել էր ստամոքսի ցավից. նա անընդհատ սրտխառնոց ուներ, իսկ որովայնն ուռչել էր: Ախտանիշները մեկ շաբաթ չէին անցնում եւ մայրն աղջկան բժշկի  տարավ:

Բժիշկ Տան Շիլունը ստամոքսի լվացում կատարեց, սակայն պրոցեդուրան ոչ մի օգուտ տվեց: Իսկ համակարգչային տոմոգրաֆիան ցույց տվեց, որ նրա ստամոքսի ներսում մազերի հսկայական գունդ կա՝ խցանված սննդի մնացորդներով:

Պարզվել է՝ աղջիկը սովորություն ունի ծամել սեփական մազերը: Մայրը խոստովանել է, որ աղջիկը երկու տարեկանից կերել է իր մազերը եւ նա փորձել է տարավարժել աղջկան այդ սովորությունից, սակայն՝ անարդյունք:

Ճիշտ է՝ 2019-ի սկզբին աղջիկն ասել էր, որ դադարել է ուտել իր մազերը:

Բժիշկները չեն կարողացել էնդոսկոպիայի միջոցով հանել մազերի գունդը, քանի որ այն պնդացել էր: Մազերը հանելու համար ստիպված են եղել վիրահատության դիմել:

Բժիշկը ենթադրել է, որ գունդն աղջկա ստամոքսում տարիներով է գնտվել:

«Մազերն ուտելու սովորությունը պիկացիզմին բնորոշ ախտանիշ է, հիվանդության, որի ժամանակ մարդիկ  ոչ ուտելի իրեր են ուտում», — հավելել է բժիշկը:

Այժմ աղջիկը վերականգնվում է վիրահատությունից հետո եւ սկսում է սովորական մթերքներով սնվել: