Կրծքի երեխայով երիտասարդ մորը իր եւ որդու դեմքի ցանի պատճառով վռնդել են American Airlines չվերթից: Կնոջ խոսքով՝ իրեն կյանքում ոչ մի անգամ այպես չեմ ստորացրել:
Daily Mail-ը հաղորդում է, որ ամերիկուհի Ջորդան Ֆլեյքը պետք է մեկ տարեկան որդու՝ Ջեքսոնի հետ Էլ Պասոյից Դալլաս մեկներ ամուսնու՝ Քրիս Ֆլեյքին հանդիպելու համար: Երբ կինը երեխայի հետ մտել է ինքնափիռ եւ նստել իր տեղը բորտուղեկցորդը մոտեցել է նրան եւ խնդրել է պատմել իր եւ երեխայի դեմքի ցանի մասին: Այնուհետ նա պահանջել է ցույց տալ թռիչքի համար բժշկի թույլտվությունը:
Ջորդանը բացատրել է, որ իր տղայի եւ իր մոտ հազվագյուտ ժառանգական հիվանդություն է՝ իխտիոզ, որը բնութագրվում է մաշկի չորությամբ եւ թեփոտությամբ:
Հիվանդությունը վարակիչ չէ եւ դրանով հիվանդ մարդիկ վտանգավոր չեն շրջապատի համար: Չնայած դրան՝ բորտուղեկցորդը կնոջը խնդրել է որդու հետ հեռանալ ինքնաթիռից: Կնոջ խոսքով՝ երբ նա դուրս է եկել ինքնաթիռից մյուս բորտուղեկցորդուհին նրա հասցեին կոպիտ արտահայտություն է արել:
«Կյանքում ինձ երբեք այդպես չէին նվաստացրել: Ես նրանց նամակ եմ ուղարկել եւ սպասում եմ պատասխանին: Ես չպետք է արդարանայի», — վրդովվել է Ջորդանը:
American Airlines-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Ֆլեյքից եւ նրա որդուց ու խոստացել հետաքննել կատարվածը:






