Նիկոտինը բջջային մակարդակում վնասում է մարդկային էմբրիոններին։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրատարակվել է Stem Cell Reports-ում։

Սթենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ նիկոտինի ազդեցությունը խթանում է գենետիկ հատկանիշների փոփոխությունների առաջացումը՝ կապված ապագա երեխայի զարգացման տարբեր արատների առաջացման հնարավորության հետ։

Հետազոտելով էմբրիոնի վրա ծխելու ազդեցությունը՝ գիտնականները օգտագործել են ՌՆԹ-ի բջջային աստիճանավորման մեթոդիկան։ Այսպիսով, փորձագետները վերլուծել են նիկոտինի ազդեցությունը էմբրիոնալ պլյուրիպոտենտ բջիջների վրա, որոնցից զարգանում է ուղեղը, սիրտը, լյարդը, արյունատար անոթները, մկանները եւ այլ օրգաններ։

Ինչպես պարզվել է, նիկոտինի ազդեցությունը հանգեցնում է մի շարք պաթոլոգիկ փոփոխությունների, որոնք վերաբերում են էմբրիոնի զարգացմանը մասնակցող բջիջների ակտիվությանը։ Մասնավորապես, նիկոտինի ազդեցությամբ փոքրանում է տարատեսակ սոմատիկ բջիջներ պարունակող էմբրիոնանման կառույցների չափը, ինչպես նաեւ բարձրանում է թթվածնի ակտիվ ձեւ հանդիսացող վնասված մոլեկուլների մակարդակը։ Փոփոխվում է նաեւ նախորդող բջիջների բջջային ցիկլը եւ միջբջջային կապերի մեջ խափանումներ են առաջանում։

Գիտնականների խոսքերով, նիկոտինը բարձրացնում է էմբրիոնների մոտ ձեւավորվող վերարտադրողական, շնչառական, սրտանոթային եւ նյարդաբանական համակարգերի պաթոլոգիաների հավանականությունը։ Դա կապված է այն բջիջները վնասելու նրա ունակության հետ, որոնց նորմալ փոխազդեցությունը հենց ապահովում է ապագա երեխայի օրգանիզմում նշված համակարգերի ձեւավորումը։

Սրա հետ մեկտեղ, հետազոտողները արձանագրել են, որ նիկոտինը գործում է ինչպես բնածին արատների եւ հիվանդությունների խթանման մեխանիզմ։ Նրանց խոսքերով, այն խթանում է ուղեղի զարգացման արատների եւ մտավոր հետամնացության, մկանների, թոքերի եւ սրտի հիվանդությունների հետ կապված գեների էքսպրեսիան։