The Daily Mail հայտնում է, որ երիտասարդի մոտ ախտորոշվել է մուկովիսցիդոզ (կիստոզային ֆիբրոզ): Հիվանդությանը հատուկ են արտաքին սեկրեցիայի գեղձերի ախտահարումը, շնչառական օրգանների, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտի ֆունկցիաների ծանր խանգարումները:
Աթոլի մորն առաջարկել են հղիության արհեստական ընդհատում, բայց կինը հրաժարվել է: Փաստացի ծնվելուց անմիջապես հետո փոքրիկը 5 ժամ տեւած վիրահատության կարիք է ունեցել: Աթոլն իր կյանքի ընթացքում մի շարք վիրաբուժական միջամտությունների է ենթարկվել, չնայած դրան, մշտապես բախվել է անծանոթների կողմից իրեն ուղղված տհաճ մեկնաբանությունների:
Ինչ-որ ժամանակահատված նա նույնիսկ ճգնավորի կյանք է վարել՝ վախենալով անցորդների ծաղրից: Սակայն 2011 թվականին որոշել է վերանայել իր կյանքը եւ սկսել է համացանցից՝ YouTube-ում ներկայացնելով իր կյանքի պատմությունները: Նրա խոսքով՝ սա օգնել է ինքնավստահություն ձեռք բերել:
«Պետք է լինես այն, ինչ կաս՝ անկախ այն բանից, թե մարդիկ քո մասին ինչ են մտածում: Բոլոր նրանց, ում մոտ ախտորոշվել է մուկովիսցիդոզ, ցանկանում եմ իմ օրինակով ցույց տալ, որ հուսալքվելու եւ անելանելիության զգացում ունենալու կարիք չկա: Ես ավարտել եմ համալսարանը եւ կարող եմ նորմալ կյանքով ապրել»,- նշում է Աթոլը:




Source: The Daily Mail
Photos: MDWfeatures/Atholl Mills






