Չինաստանի Ցզյանսի նահանգի Նանչան քաղաքում բնակվող 17-ամյա աղջկա ականջի միջից բժիշկները ողջ ուտիճ են հանել:

Աղջիկը, ում անունը չի հրապարակվում, բժշկի է դիմել ականջի մեջ տհաճ զգացողությունների պատճառով, որոնք առաջացել են քնից հետո, հայտնում է Daily Mail պարբերականը: Բուժզննմամբ ականջի մեջ ոչ մեծ միջատ է հայտնաբերվել:

Բժիշկներն անմիջապես այն հեռացրել են եւ զարմանքով հայտնաբերել, որ դա ողջ ուտիճ էր:

Բժիշկների կարծիքով՝ ուտիճը աղջկա ականջի մեջ էր մտել ուտելիք որոնելիս: Դա, ամենայն հավանականությամբ, տեղի էր ունեցել գիշերը, մինչ աղջիկը քնած էր: Բժիշկների խոսքով՝ այսպես են վարվում ոչ միայն ուտիճները, այլ նաեւ սարդերն ու մոծակները: Կարծիք կա, որ այս միջատները սիրում են ոչ մեծ, տաք եւ խոնավ վայրերը: Դրանից բացի, նրանց գրավում է ականջներիից արձակվող հոտը:

Բժիշկների խոսքով՝ եթե մարդու ականջի մեջ է մտել ինչ-որ միջատ, ավելի լավ է դիմել բժշկի, այլ ոչ թե փորձել այն ինքնուրույն հանել: