Հայտնի կենցաղային ապրանքներում եւ սննդում պարունակվող քիմիական նյութերը կարող են տղամարդկանց եւ ընտանի շների մոտ անպտղություն առաջացնել, պարզել են Բրիտանիայի University of Nottingham-ից գիտնականները:
Նրանք ստուգել են պլաստիֆիկատոր դիոկտիլֆտալատի (DEHP) եւ պոլիքլորացված բիֆենիլ 153-ի ազդեցությունը դոնորների եւ ցեղական շների սերմնահեղուկի վրա: DEHP-ն առկա է հագուստում, գորգերում, խաղալիքներում, լարերում եւ հատակի ծածկույթներում:
Ինչ վերաբերում է բիֆենիլ 153-ին, ապա կենցաղային ապրանքներում դրա օգտագործումն արգելված է, սակայն այն հայտնաբերվում է շրջական միջավայրում եւ սննդամթերքներում:
Պարզվել է, որ երկու նյութերը հավասարապես վտնագավոր են մարդու եւ կենդանիների սեռական բջիջների համար: Դրանք վնասում են սեռական բջիջները, ինչը կարող է անպտղության հանգեցնել:
Սա հաստատել են նախորդ հետազոտությունների արդյունքները, որտեղ գնահատվել է աղտոտիչների ազդեցությունը շների սերմնահեղուկի գործառույթների վրա: Այդ ժամանակ գիտնականները ենթադրել են, որ տղամարդու վերարտադրողական տրակտում նման կոնցենտրացիայով հայտնաբերված նյութերը նվազեցնում են սերմնաբջիջների շարժունությունը եւ ԴՆԹ-ի խանգարումներ առաջացնում, ինչն անպտղության է հանգեցնում:






