Կանզասի համալսարանի մասնագետները չիպի մեծության սարք են մշակել, որը կարող է քաղցկեղն ախտորոշել արյան կամ պլազմայի մեկ կաթիլով:
Գերզգայուն սարքը հաշվում է էկզոսոմները, որոնք արտադրվում են քաղցկեղային բջիջների կողմից եւ մետաստազներ են առաջացնում, փոխանցում է New York Post-ը՝ վկայակոչելով Nature Biomedical Engineering ամսագրում հրապարակված հոդվածը: Տեխնոլոգիան հաջողությամբ թեստավորվել է ամորձիի քաղցկեղով պացիենտների վրա, որը վաղ փուլում դժվար է ախտորոշվում: Մշակման շնորհիվ գիտնականներին հաջողվել է ամորձիի քաղցկեղը հայտնաբերել I եւ II փուլերում:
Ընդ որում՝ մասնագետները համոզված են, որ մանրաչափ «լաբորատորիան» կարելի է օգտագործել ոչ միայն ամորձիի, այլ նաեւ այլ օրգանների քաղցկեղի հայտնաբերման համար:
Մշակողները, միաժամանակ, նշում են, որ մինչեւ կլինիկաներում մշակման ներդրումը դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն եւ լրացուցիչ հետազոտություններ անցկացնեն:






