Գիտնականները նշել են Ալցհեյմերի հիվանդությունը կանխելու միջոցի մասին։ Թեյի եւ գազարի էքստրակտների շնորհիվ հաջողվել է ոչ միայն կանգնեցնել գենետիկորեն դեմենցիայի ենթակա մկների մոտ հիվանդության առաջացումը, այլեւ վերականգնել նրանց հիշողությունը։

Ինչպես տեղեկացրել է Սայթամա համալսարանի (Ճապոնիա) գիտնական Թերենս Թաունը (Terrence Town), փորձի ենթակա կրծողների հիշողության լիակատար վերականգնման համար պահանջվել է 3 ամիս։ Նրա խոսքով՝ մարդը նույնպես կարող է հասնել որոշակի դրական էֆեկտի՝ փոխելով իր կերակրացանկը։

Ինչպես հայտնի է, Aβ42 պեպտիդը համարվում է Ալցհեյմերի հիվանդությունն առաջացնող հիմնական գործոններից մեկը. պացիենտի ուղեղում այն կարող է կազմավորել այսպես կոչված ամիլոիդ վահանակներ։ Ամիլոիդ վահանակների հիմնական բաղադրիչը Ալցհեյմերի հիվանդության ժամանակ բետա ամիլոիդն է, որը APP սպիտակուցի տրանսմեմբրանային մասնիկն է։

Թաունը եւ նրա գործընկերներն արդեն մի քանի տարի ուսումնասիրում են, թե ինչպես են տարբեր սպիտակուցները եւ բույսերի հյուսվածքների ու պտուղների ահազանգող նյութերն ազդում APP մասնիկների ձեւավորման արագության վրա։ Գիտնականներն իրենց ուշադրությունը սեւեռել են EGCG նյութերի (որոնք պարունակվում են կանաչ թեյի մեջ) եւ ֆերուլաթթվի (գազարի եւ նարնջի փափկամսի մեջ) վրա։

Ալցհեյմերի հիվանդության հանդեպ նախատրամադրված մկների օրգանիզմում կատարված փորձերի ընթացքում կատարվել է գազարի եւ թեյի էքստրակտների ներարկում։ Արդեն երեք ամիս հետո կրծողների ճանաչողական հատկությունները նկատելիորեն բարելավվել են։ Ընդ որում՝ բետա ամիլոիդների վահանակների թիվը մկների գլխուղեղում նվազել է մոտավորապես 2-2,5 անգամ։

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Journal of Biological Chemistry ամսագրում։