Սինթետիկ ալկոհոլային խմիչքները, որոնք խումհար չեն առաջացնում, կարող են վաճառքում հայտնվել առաջիկա 5 տարում եւ դառնալ այսօրվա սպիրտային ըմպելիքների անվտանգ այլընտրանքը: Այս մասին Guardian պարբերականում հայտնել է արտադրանքը մշակող, Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր եւ Հիմերսմիթի հիվանդանոցի գիտաշխատող Դեւիդ Նաթը:
Հայտնի է, որ սինթետիկ ալկոհոլը մշակվում է Alcarelle ապրանքանիշի ներքո: Մշակման հիմքում դրված է Alcosynth մոլեկուլը: Այն հարբածության զգացում է հաղորդում, բայց դրանից տոքսիկության հետեւանքով խումհար չի առաջանում, ինչպես տեղի է ունենում սովորական ալկոհոլային ըմպելիքների գործածման դեպքում:
Պրոֆեսորը երկար ժամանակ փորձում էր հասկանալ, թե գլխուղեղում GABA ռեցեպտորն ինչպես խթանի այն նույն կերպ, ինչպես անում է սպիրտայինը: Ինչպես հայտնի է, ալկոհոլը միանում է այս ռեցեպտերի 15 տարբեր ենթատեսակներին:
Պրոֆեսորին հաջողվել է պարզել, որ նման ռեցեպտորներին միանալը հարբածության զգացում է հաղորդում, բայց հետո խումհար չի առաջացնում: Սրանից ելնելով՝ մասնագետը ըմպելիք է ստեղծել, որն իր արդյունքով նման է իսկական սպիրտայինին: Սակայն զգացումն անցնում է 45 րոպե հետո, եւ մարդը կարող է իր գործերով զբաղվել միանգամայն նորմալ վիճակում՝ առանց խումհարի նման որեւէ կողմնակի էֆեկտի:






