Շաբաթական մեկ շիշ գինու օգտագործումը մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը նույնքան, որքան 10 ծխախոտ ծխելը: Նման եզրահանգման են եկել Սաութհեփթոնի համալսարանական կլինիկայի, NHS Trust հիմնադրամի, Բանգորի եւ Սաութհեփթոնի համալսարանների մասնագետները:

Հետազոտության համաձայն՝ տղամարդկանց մոտ մեկ գինու շշին համարժեք է 5, կանանց մոտ՝ 10 ծխախոտ ծխելը:

Ընդ որում ալկոհոլի անգամ փոքր քանակությունը բավական է չարորակ նորագոյացությունների զարգացման վտանգը բարձրացնելու համար:

Այսպես՝ շաբաթական մեկ շիշ գինի օգտագործող չծխող տղամարդու մոտ քաղցկեղի զարգացման վտանգը կազմում է 1 տոկոս, իսկ ծխող կնոջ մոտ՝ 1.4 տոկոս:

Նրանք, ովքեր ամեն շաբաթ մինչեւ 3 շիշ կարմիր կամ սպիտակ գինի են խմում, քաղցկեղային հիվանդությունների զարգացման վտանգը մեծանում է. 1000-ից 19 տղամարդու եւ 1000-ից 36 կնոջ մոտ քաղցկեղ կախտորոշվի:

Գիտնականները հույս ունեն, որ ստացված տվյալները կարող են խրախուսել չափահաս բնակչությանը հրաժարվել ալկոհոլից: