Գիտնականները արհեստական ընկերքի հիման վրա երեխայի կյանքը պահպանելու հատուկ հարթակ են ստեղծել։ «Արհեստական արգանդը» թույլ է տալիս պահպանել 600-700 գրամ երեխայի (24 շաբաթական պտուղ) կյանքը։ Այս մասին ասվում է American Journal of Obstetrics & Gynecology ամսագրում հրապարակված հետազոտությունում։
Փորձագետների խոսքով՝ բժշկական շուկայում երկար տարիներ չեն եղել տեխնոլոգիաներ, որոնք կարող էին իրապես փոխել իրավիճակը չափազանց վաղ ծնված երեխաների (21-24 շաբաթական հղիություն) պարագայում։
Բայց կլինիկական պրակտիկայում միանգամայն հաջող կերպով օգտագործում են արհեստական արգանդը։ Եվ վերջերս հետազոտողներն այն թեստավորել են շատ վաղ ծնված երեխաների համար։ Պարզվել է, որ այն կարող է կայուն վիճակում պահել վաղաժամկետ ծնված երեխային 5 օր։
Ժամանակից շուտ ծնված երեխաները թերզարգացած թոքեր, սրտանոթային համակարգ ունեն, ինչի պատճառով նրանցից շատերը մահանում են։
«Արհեստական արգանդի» համակարգը կարող է միջանկյալ օղակ դառնալ մոր մարմնի եւ արտաքին աշխարհի միջեւ։ Այն թույլ է տալիս երեխայի օրգաններին լիովին ձեւավորվել՝ նրան նախապատրաստելով շրջակա միջավայրի հետ շփմանը։






