Գիտնականները նշել են կրծքի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառները: International Journal of Cancer-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ տվյալ չարորակ ուռուցքի զարգացմանը նպաստում են ճարպակալումը եւ ալկոհոլի չարաշահումը:

Ավստրալացի գիտնականները վերլուծել են 6 հետազոտությունների տվյալներ, որոնցում ներգրավված էր ավելի քան 200 հազար կին: Պարզվել է, որ ալկոհոլիզմը եւ ավելորդ քաշը կրծքի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառներն են:

Վտանգավոր է նաեւ դաշտնադադարի ժամանակ հորմոնալ թերապիան. 7 տոկոս դեպքերում ավելի քան 5 տարով դրա կիրառումը հանգեցրել է քաղցկեղի զարգացման: Բացասական արդյունք է նկատվել նաեւ դաշտնադադարի ժամանակ հակաբեղմնավորիչների երկարատեւ ընդունման դեպքում:

Գիտնականների հաշվարկներով՝ առաջիկա 10 տարում հենց ճարպակալմանը բաժին կհասնի կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելելի դեպքերի ամենամեծ թիվը: Ալկոհոլի չարաշահումն այս վարկանիշում երկրորդ տեղում է: