Կարճատեւ զբոսանքները արթրիտի դեմ պայքարի արդյունավետ միջոց են։ American Journal of Preventive Medicine-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ զբոսանքի մեկ ժամը կամ մեկ շաբաթվա մեջ թեթեւ վարժությունները բավական են, որպեսզի կրճատվի տարեց մարդկանց մոտ արթրիտի ծանր ձեւերի առաջացման վտանգը։

Դորոթի Դանլոփը (Dorothy Dunlop) Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանից նշում է, որ տարեց մարդկանց համար բավական է օրական ընդամենը տասը րոպե հատկացնել ֆիզիկական բեռնվածություններին։

Գիտնականները դիտարկել են մոտ 1,5 հազար տարեց մարդկանց, որոնք խնդիրներ են ունեցել հոդերի հետ կապված։ Նրանք պետք է կրեին ապարանջան-աքսելերաչափեր՝ գնահատելու համար նրանց ֆիզիկական ակտիվությունը։

Պարզվել է, որ եթե տարեց մարդիկ զբոսանքներին կամ թեթեւ վարժություններին շաբաթն ընդամենը մեկ ժամ են հատկացրել, ապա արթրիտի ծանր ձեւերի առաջացման վտանգը նրանց մոտ նվազել է 85 տոկոսով։