ԱՄՆ-ի Oak Street Elementary School տարրական դպրոցում, որը գտնվում է Կանզաս նահանգի Հոդդարդ քաղաքում, 15 ուսուցչուհիներից 7-ը միանգամից հղիացել է:
KHQ տեղեկատվական պորտալը հաղորդում է, որ դպրոցի տնօրեն Էշլի Միլլերը պատմել է, որ կարճ ժամանակահատվածում հղիության մասին իրեն հայտնել են 15 ուսուցչուհիներից միանգամից 7-ը: Տնօրենն իր պրակտիկայում առաջին անգամ է նման դեպքի հանդիպել: Նրան սակայն հաջողվել է փոխարինողներ գգտնել արձակուրդ գնացող բոլոր ուսուցիչների համար: Նա անգամ կատակել է, որ հնարավոր է արժե շենքին կից մանկապարտեզ կառուցել:
Երկու ուսուցչուհիներն արդեն ունեցել են իրենց երեխաներին մարտի վերջին՝ մեկ օր տարբերությամբ: Մնացածները տարբեր ժամկետներում ծննդատուն գնան՝ մինչեւ հոկտեմբեր ներառյալ:
Կանայք կատակում են իրար հետ, բայց ընդհանուր առմամբ ուրախ են ստեղծված իրավիճակի համար, քանի որ կարող են աջակցել իրար եւ նորություններով կիսվել:
Վերջերս նման դեպք էր տեղի ունեցել նաեւ Փորթլենդի Maine Medical Center-ում, որտեղ հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում միանգամից 9 բուժքույր էր հղիացել:






