Հազվադեպ հիվանդության պատճառով արեւի լույսը մահացու վտանգավոր է 30-ամյա բրիտանացի Ջոշուա Բառնֆաթերի համար։ Բանն այն է, որ Ջոշուան հազվադեպ մուտացիայի կրող է, որը հայտնի է որպես պիգմենտային քսերոդերմա եւ որը բարձրացնում է զգայականությունը ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mirror պարբերականը, այս գենետիկ խափանման հետեւանք է հանդիսանում ԴՆԹ մոլեկուլների վերականգնման մեխանիզմի դիսֆունկցիան ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ Ջոշուայի օրգանիզմը զրկված է արեւի լույսից բնական պաշտպանությունից, եւ նրա ազդեցությունը չափազանց ագրեսիվ է բջիջների համար։

Մեծ Բրիտանիայում ապրում է նույն խնդիրն ունեցող մոտ հարյուր մարդ։ Նրանք բոլորն էլ տեղեկացված են, որ այս մուտացիան ժամանակի ընթացքում հանգեցնում է քաղցկեղի։ Ջոշուա Բառնֆաթերի մոտ արդեն մի քանի անգամ ախտորոշվել են մաշկի քաղցկեղի անվնաս տեսակներ, թեեւ նա մանկուց խուսափել է արեւի լույսից, փողոց դուրս չի եկել ցերեկը եւ միշտ մարմինը ծածկել է ընդհուպ մինչեւ դիմակ կրելը։

2017-ին Ջոշուայի մոտ անգիոսարկոմա հայտնաբերվեց՝ քաղցկեղային հիվանդություն, որը խոցում է հոդերի ներքին մակերեսը։ Քաղցկեղի այդ տեսակը տարբերվում է առանձնակի կայունությամբ, ուստի ստանդարտ բուժումն անարդյունավետ էր։ Նրա վերջին հույսը իմունաթերապիայի դեղամիջոցն է։ Տղամարդը կարողացավ դրանով բուժում ստանալ շնորհիվ նվիրատվությունների, թերապեւտիկ բուժման տարեկան կուրսի արժեքը 100 հազար ֆունտ սթեռլինգ է։