Անգլիական Բոլթոն քաղաքի 15-ամյա բնակչուհի Էրին Օռլոփը հազվադեպ հիվանդություն ունի, որի պատճառով նրա մոտ սկսվել են ուժեղ գլխացավեր եւ կոորդինացիայի կորուստ։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, աղջկա մոտ աստիճանաբար սկսվել են գլխացավեր եւ գլխապտույտներ, տեսողության հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, նա սկսել է դժվարանալ քայլելիս. ճոճվել է եւ չի կարողացել ուղիղ քայլել։ Կողքից տպավորությունն այնպիսին էր, ասես Էրինը ալկոհոլ է օգտագործել, բայց իրականում տկարության պատճառը հազվադեպ հիվանդությունն էր։

Բժիշկներն աղջկա մոտ ախտորոշեցին Առնոլդ-Քիարիի մալֆորմացիա, որի ժամանակ տեղի է ունենում փոքր ուղեղի նշագեղձերի իջեցում դեպի ծոծրակ՝ ճնշելով երկարավուն ուղեղը։ Այսպիսով, ուղեղը տառացիորեն ճնշում էր Էրինի ողնաշարը՝ առաջ բերելով ուժեղ ցավեր, այդ թվում եւ պարանոցում։

Ողնուղեղի վրա ճնշումը նվազեցնելու համար վիրահատության ժամանակ հեռացրին աղջկա գանգի մի մասը, բայց դա ժամանակավոր արդյունք տվեց։ Այսպես, բազիլյար ինվագինացիայի հետեւանքով (ծոծրակոսկրի հիմքի դեֆորմացիա) Էրինը ժամանակի ընթացքում կարող է եւս մեկ վիրահատության ենթարկվել։

Առնոլդ-Քիարիի մալֆորմացիայի հաճախականությունը կազմում է 100 հազար մարդու պարագայում՝ 3.3-ից 8.2։ Ընդ որում՝ պացիենտների միջին տարիքը 25-40 է։ Պացիենտների միայն 20 տոկոսի մոտ վիրահատությունից հետո չի նկատվում ախտանշանների կրկնություն։