12-ամյա Կատարինա Հակոբյանը աուտիզմով երեխաների համար «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սան է։

Նկարչությունը պատանի Կատարինայի տարերքն է եւ կյանքի գլխավոր կոչումը։ «Իմ ուղին» կենտրոնը ձգտում է վեր հանել եւ զարգացնել իր սաների ունակությունները, եւ այստեղ աղջկա տաղանդին հատուկ ուշադրություն է առանձնացվում։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Կատարինան պատմեց, որ երազում է նկարչուհի դառնալ։ Իր դեռեւս ոչ այնքան երկար ստեղծագործական ճանապարհի ընթացքում աղջիկը հասցրել է Հովհաննես Թումանյանի «Գող որսորդը» հեքիաթի նկարազարդումներով իր վրա ուշադրություն հրավիրել եւ իր առաջին ցուցահանդեսն անցկացնել №160 դպրոցում։ Պատանի նկարչուհու սիրելի գույնը կարմիրն է։

Իմիջիայլոց, Կատարինան Սրբուհի Սարգսյանի ստեղծագործության երկրպագուն է։ Երգչուհին Walking Out երգով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2019»-ում։