Գիտնականները նոր թեստ են ստեղծել, որը էնդոմետրիոզը կարող է հայտնաբերել արյան միջոցով: Օքսֆորդի համալսարանի եւ MDNA Life Sciences ընկերության գիտնականների խմբի մշակած թեստը կնոջ արյան մեջ որոնում է հիվանդությանը հատուկ ԴՆԹ հատվածները:

Այս թեստի օգնությամբ կարելի է խուսափել ախտորոշման ինվազիվ միջամտություններից (որպես կանոն, կատարում են լապարոսկոպիկ վիրահատություն): Էնդոմետրիոզը սովորաբար հայտնաբերում են առաջին նշանների ի հայտ գալու պահից 7,5 տարի հետո: Արյան անալիզը կարող է ամեն ինչ փոխել, եթե այն ներդրվի կլինիկական պրակտիկայի մեջ:

Թեստը մշակողները խաղադրույք են կատարում էնդոմետրիոզի բիոմարկերների վրա, որոնք հայտնվել են ԴՆԹ մուտացիաների ուսումնասիրման ժամանակ: Տեստը թույլ է տվել 10-ից 9 դեպքում ճշգրիտ ախտորոշում կատարել, նույնիսկ էնդոմետրիոզի վաղ փուլում:

Գիտնականների խոսքով՝ միտոքոնդրիալ ԴՆԹ-ում մուտացիաները կատարյալ բիոմարկերներ են, քանի որ դրանց միջոցով անմիջապես երեւում են ԴՆԹ-ի բոլոր վնասվածքները:

Էնդոմետրիոզը բնորոշվում է նրանով, որ ներարգանդենու (էնդոմետրիայի) բջիջները աճում են արգանդի այդ շերտից դուրս: Դրանք հորմոններին այնպես են արձագանքում, ինչպես նորմալ էնդոմետրիաները: Արդյունքը անոմալ տեղերում ամսական արյունահոսություններն են, շրջապատող հյուսվածքների բորբոքումը, ցավը, անպտղությունը: