Բրիտանիայում բժիշկները 1.5 տարի կարծել են, որ 20 ամյա  Կլոդա Մոանը չափից շատ է ուտում եւ այդ պատճառով ավելորդ քաշ է հավաքում: Իրականում աղջկա մոտ լիպեդեմա է եղել:

Daily Mail-ը հաղորդում է, որ 2017-ին Բիրմինհեմից Կլոդայի մոտ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ էին ախտորոշել:

Այդ ժամանակ աղջիկը 51 կգ-ով գիրացել էր: Բժիշկները վստահեցնում էին, որ բուժումից հետո նրա կազմվածքը կվերականգնվի, սակայն ավելորդ կիլոգրամները չէին պակասում: Այդ ժամանակ բժիշկները ենթադրել էին, որ աղջիկը ճարպակալումից է տառապում եւ գաղտնի վնասակար եւ կալորիական սնունդ է ուտում:

«Նրանք ստիպեցին ինձ սննդաբանի մոտ գնալ՝ կարծելով, որ ինձ մոտ ճարպակալում է: Բայց ես հրաժարվում է դրան հավատալ», — հիշում է Կլոդան:

Աղջիկը բազմաթիվ դիետաներ է փորձել, սակայն ոչինչ չի օգնել: Նա զբաղվել է նաեւ լողով, որը նույնպես ոչինչ չի փոխել:

Նրա 53-ամյա մայրը՝ Սուզաննան հասկանում էր դստեր հանկարծակի գիրացման պատճառները եւ հանկարծակի ծանոթացել էր լիպեդեմայով՝ մարմնի այս կամ այն հատվածներում ճարպային հյուսվածքի պաթոլոգիական կուտակումով հիվանդ մարդու հետ: Կինը Կլոդային ուղարկել է լիպեդեմայի բուժմամբ զբաղվող կլինիկա, որտեղ, վերջապես, նրան ճիշտ ախտորոշում են տվել:

Այժմ ընտանիքը գումար է հավաքում Կլոդայի թանկարժեք վիրահատությունների համար: Աղջկան պետք է 6 բարդ լիպոսակցիա կատարեն: