Ամստերդամում բացվել է արտասովոր կինոթատրոն, որտեղ ցուցադրվում են ֆիլմեր մեծահասակների համար 5D ձեւաչափով:

Ինչպես հայտնում է Metro-ն, 5D Porn կինոթատրոնը գտնվում է Կարմիր լապտերների փողոցում եւ առաջարկում է հանդիսատեսներին տարատեսակ զգացողություններ: Այսպես, նստատեղերն ունեն վիբրացիա եւ շարժվում են, իսկ որպեսզի մարդը կարողանա ամբողջովին գնահատել սյուժեն, ցուցադրության ժամանակ հնարավոր է ունենալ զեփյուռ, ձյուն, անձրեւ հիշեցնող, ինչպես նաեւ այլ զգացողություններ:

Ֆիլմերի տեւողությունն ընդամենը 6 րոպե է, դրանցում նկարահանված է Kim Holland անունով հայտնի պոռնոդերասանուհին: Կինոթատրոնի տնօրինությունը հավաստիացնում է, որ ցուցադրված պոռնոժապավեններում կա ե′ւ հումոր, ե′ւ սեքս, եւ դրանք դուր են գալիս ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց:

5D Porn կինոթատրոնի տոմսն արժե 12,50 եվրո:

Չնայած պոռնոֆիլիան պաշտոնապես սեռական խանգարումների շարքին չի դասվում՝ փորձագետները խորհուրդ են տալիս մեծահասակներին սահմանափակել ֆիլմերի դիտումները: Հոգեբանների կարծիքով՝ առավել մեծ կախվածություն է առաջացնում ինտերնետային պոռնոգրաֆիա դիտելը: Ըստ որոշ գնահատականների՝ այն առավելապես վտանգավոր է երիտասարդների համար, եւ կարող է դառնալ դեպրեսիայի, լիբիդոյի նվազման եւ էրեկցիայի խանգարման պատճառ: