«Sea Hero Quest» բջջային խաղը կօգնի վերհանել Ալցհեյմերի հիվանդությունը։ Խաղացողից պահանջվում է կառավարել նավակը՝ հասնելով քարտեզի տարբեր հսկիչ կետեր։ Այն բանից հետո, երբ քարտեզը լիովին կհաղթահարվի, այն հեռացվում է, ինչից հետո խաղացողը պետք է երթուղին երկրորդ անգամ անցնի հիշողությամբ։ Եթե մարդու գլխուղեղում փոփոխություններ կան՝ կապված Ալցհեյմերի հիվանդության հետ, խաղը կդժվարանա։
Այն մշակվել է Glitchers ընկերության կողմից, Alzheimer's Research UK-ի, University College London-ի եւ University of East Anglia-ի հետ համատեղ, Deutsche Telekom-ի ֆինանսական աջակցությամբ։ Խաղն այնքան արդյունավետ է, որ թույլ է տալիս սովորական թեստերից ավելի լավ կանխորոշել հիվանդությանը բնորոշ ախտանշանները։
Հետազոտողները պարզել են, որ խաղացողները, որոնք Ալցհեյմերի հիվանդության զարգացման ժառանգական մեծ ռիսկ ունեն, ավելի քիչ արդյունավետ երթուղիներ են գծում խաղի հսկիչ կետերին հասնելու համար։ Ընդ որում՝ այդ սխեմաները հայտնաբերվել են գենետիկ ռիսկի խմբի խաղացողների մոտ, որոնք դեռ հիշողության հետ կապված խնդիրներ չունեն։
Մասնագետների խոսքով՝ «Sea Hero Quest» խաղի յուրաքանչյուր 2 րոպեն կարելի է հավասարեցնել լաբորատոր հետազոտությունների 5 ժամին։ Փորձագետները խաղն (ավելի քան 4 մլն խաղացող) անվանել են պատմության մեջ տկարամտության վերաբերյալ ամենամեծ հետազոտությունը։






