Չինացի գիտնականներին հաջողվել է պարզել խումհարի դեմ կատարյալ միջոցը: Գուանչժոուի Սուն Յաթսենի համալսարանի մասնագետների հետազոտության համաձայն՝ առավելագույն արդյունք է ստացվում կիտրոնի հյութով սովորական գազավորված ջրի գործածման դեպքում:

Հետազոտության շրջանակում թեստավորել են 57 ոչ ալկոհոլային ըմպելիքներ, որոնց մեջ հավելվել էին ալկոհոլի մետաբոլիտներ, որոնք էլ հենց, ըստ էության, խումհար են առաջացնում: Գիտնականները նշում են, որ կիտրոնով գազավորված ջուրը նպաստում է ֆերմենտների արտադրման պրոցեսի սաստկացմանը, որոնք պատասխանատու են օրգանիզմից ալկոհոլի քայքայման արգասիքների տարրաբաժանման եւ դուրսբերման արագացման համար:

Միաժամանակ, մասնագետներն ընդունում են, որ ստացած արդյունքների հաստատման համար անհրաժեշտ են լայնամասշտաբ հետազոտություններ: