Լյարդի կողմից արտադրվող եւ ճարպային կուտակումների առաջացումը խթանող սպիտակուցը, կարող պատասխանատու լինել ճարպակալման զարգացման համար, պարզել են Ուխանի համալսարնի գիտնականները:

Հետազոտության ընթացքում գիտնականները նկատել են, որ երբ մկների լյարդում ոչ այդքան ակտիվ են առաջացել լիպիդները, անմիջապես ճարպային հյուսվածքում  արագացել է ճարպաթթվի սինթեզը եւ ճարպակալում  զարգացել:

Գենետիկ անալիզի ժամանակ գիտնականները հայտնաբերել են լյրադի արտադրած  Gpnmb սպիատկուցը, հենց նա է ակտիվացրել սպիտակ ճարպում ճարպաթթվի սինթեզը, նվազեցրել էներգիայի ծախսը եւ բարձրացրել ինսուլինային կայունության ցուցանիշները:

Այդ ժամանակ գիտնականները որոշել են «անջատել»  Gpnmb սպիտակուցը՝ մկների օրգանիզմ հատուկ հակամարմին մտցնելով, որն արգելափակել է լյարդում սպիտակուցի ակտիվությունը: Արդյունքում մկների քաշը նվազել է, կալորիաների այրման ժամանակ տաքության արտադրումն ավելացել է եւ ինսուլինի նկատմամբ զգայունությունը բարձրացել: