Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ կրծքով կերակրելու ժամանակ մորից երեխային են փոխանցվում իմունային բջիջներ:
Xinhua-ի փոխանցմամբ՝ փորձի ժամանակ պարզվել է, որ մկնիկները, որոնց մայրերը մինչեւ հղիությունը վարակվել են մակաբույծներով, կրծքով կերակրելու շնորհիվ ձեռք են բերում ցմահ իմունիտետ մակաբուծային ինֆեկցիայի դեմ:
«Սա առաջին վկայությունն է, որ մինչեւ հղիությունը ինֆեկցիան կարող է երեխայի մոտ բջջային մակարդակում ցմահ իմունիտետ ձեւավորել»,- ասել է հոդվածի հեղինակ, Բիրմինգեմի համալսարանից Ուիլյամ Հորսնելը:
Գիտնականների կարծիքով՝ ստացված տվյալները կարող են օգնել մորից երեխային երկարաժամկետ իմունիտետի փոխանցման համար նոր պատվաստանյութի մշակման գործում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում:






