Դանիացի, նորվեգացի եւ գերմանացի գիտնականների խումբը պարզել է, թե մարդն ինչպիսի մահամերձային ապրումներ է ունենում:
MedicalXpress-ը հայտնում է, որ հետազոտությանը ներգրավվել է աշխարհի 358 երկրից ավելի քան 1000 մարդ: Մահամերձային ապրումները նկարագրել են ինչպես կյանքի անմիջական սպառնալիքի հետ չբախված մարդիկ, այնպես էլ նրանք, ովքեր ճանապարհային պատահարից կամ սրտի նոպայից հետո հայտնվել են մահվան սահմանին:
Ստացած տվյալների համաձայն՝ մարդկանց 87 տոկոսը դադարել է ժամանակը համարժեք ընկալել, այսինքն՝ այն կա՛մ դանդաղել է, կա՛մ արագացել: Հարցվածների եւս 65 տոկոսը հայտնել է մտածողության բարձր արագության մասին, 63 տոկոսը՝ կտրուկ սրված զգացողությունների, 53 տոկոսը ունեցել է սեփական մարմնից դուրս գալու փորձը:
Նման զգացողություններ է ունեցել, ընդհանուր առմամբ, կյանքի համար վտանգավոր իրավիճակի բախված յուրաքանչյուր 10-րդ մարդը: Միաժամանակ, այս փորձը դուր է եկել միայն 27 տոկոսին, մինչդեռ 73 տոկոսը վերապրած զգացողությունները տհաճ է անվանել:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Նյարդաբանների եվրոպական ակադեմիայի 5-րդ կոնգրեսում:






