Թաիլանդի Քհոնքեն քաղաքից 33-ամյա Կրիտտիկա Ռիթիհանի ծնոտի միջից բժիշկները հեռացրել են բժշկական գործիքի սուր ծայրը, որը նրա ծնոտի մեջ էին թողել 5 տարի առաջ:

Asia One լրատվական պորտալը հայտնում է, որ 5 տարի առաջ հեռացրել էին սերտաճած ատամը: Վիրահատության ժամանակ բժշկական գործիքներից մեկի ծայրը կոտրվել էր եւ խցանվել նրա ծնոտի մեջ: Ատամնաբույժները համոզված էին, որ օտար մարմինը ինքնուրույն դուրս կգա, երբ վերքը լավանա: Բայց դա տեղի չէր ունեցել:

Պացիենտը շուտով սկսել է գանգատվել ստորին ծնոտի եւ լեզվի ընդարմացումից: Այս տարվա սկզբին նա վերջապես դիմել է մասնագետներին, եւ պարզվել է, որ սուր առարկան դեռեւս նրա ծնոտի մեջ է: Ավելին՝ այդ հատվածում ինֆեկցիա է զարգացել, ուստի մասնագետները ստիպված էին վիրահատություն կատարել՝ խցանված ծայրը հեռացնելու համար, ինչպես նաեւ հակաբիոտիկների կուրս նշանակել ինֆեկցիայի դեմ պայքարելու համար: