29-ամյա Վիկի Հարքնեսը անգլիական Քարլայլ քաղաքից (Քամբրիա կոմսություն) հիվանդացել է էնցեֆալիտով եւ կորցրել հիշողությունը։ Նա չի հիշել ոչ իր հարսանիքը, ոչ մերձավորներին, ոչ էլ այն, թե որ թվականն է հիմա։

Ինչպես տեղեկացնում է բրիտանական Daily Mail պարբերականը, 2016 թվականի մարտին Վիկայի մոտ ի հայտ են եկել ախտանշաններ, որոնք նման են եղել մրսածությանը կամ գրիպին։ Որոշ ժամանակ անց նրա մոտ սկսվել են հիշողության կորուստներ եւ հալյուցինացիաներ. նա չի կարողացել հիշել, թե ուր է գնում, իսկ մի անգամ էլ ընկերուհուն՝ Շոնային ասել է, որ «եղել է Լուսնի վրա»։

Ավելի ուշ Վիկայի մոտ ցնցումներ են սկսվել, եւ նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Պարզվել է, որ նա էնցեֆալիտ ունի։ Կնոջը հոսպիտալացրել են եւ արհեստական կոմայի մեջ գցել։

Երբ նա ուշքի է եկել, չի կարողացել հիշել ոչինչ։

«Ես տարօրինկա բաներ էի ասում։ Բժիշկներն ինձ հարցրին, թե հիմա որ թվականն է, եւ ես ասացի՝ 1860»,- պատմել է Վիկին։

Մասնագետները Վիկիի հարազատներին զգուշացրել են, որ հիվանդությունից հետո նա այլ մարդ է դարձել։ Նրա ընկերները փորձել են օգնել վերադարձնելու հիշողությունը, ցույց են տվել նրա հարսանիքի լուսանկարները, հիշեցրել են անցած իրադարձությունների մասին։ Սակայն ոչինչ չի օգնել։

Հիվանդանոցից դուրս գրվելով՝ Վիկին որոշել է փորձել զբաղվել նույն բաներով, ինչ եւ անցած կյանքում, եւ սկսել է օրագիր պահել։

«Ես ստիպված էի նորից սովորել կոշիկիս քուղերը կապել եւ մաքրել ատամներս։ Ես քաղց չէի զգում եւ ուտում էի միայն այն ժամանակ, երբ ինձ ասում էին։ Դա ահավոր էր»,- ասել է նա։

Աստիճանաբար Վիկին, այնուամենայնիվ, սկսեց վերականգնել հիշողությունը։ Հիմա նա զբաղվում է սպորտով եւ վերադարձել է աշխատանքի։ Նրա խոսքով՝ դրա համար արժե շնորհակալություն հայտնել ամուսնուն՝ Շոնային, որը նրան սատարել է ամեն օր։