Սրտի հիվանդությունների դեպքերի մեծ մասը դրսեւորվում է մի ամբողջ շարք ախտանշաններով, բայց, ավաղ, ոչ բոլորը դրանց մասին գիտեն, որպեսզի ժամանակին նույնականացնեն եւ բժշկի դիմեն:
ԱՄՆ Փալմ Բիչի Սիրտ-անոթային հիվանդությունների կլինիկայի սրտաբանները պնդում են, որ սրտի հանկարծակի նոպաներով պացիենտների մեծ մասը տեղի ունեցածից առաջ բախվել է որոշ «նախազգուշական ազդանշանների»:
Հետազոտողները վերլուծել են 35-ից մինչեւ 65 տարեկան գրեթե 600 տղամարդկանց ախտանշանների եւ հիվանդությունների մասին տվյալները, որոնց մոտ տեղի է ունեցել սրտի կանգ: Այս վերլուծությունը օգնել է որոշել մի քանի ախտանշաններ, որոնք կարող են նախազգուշացնել վերահաս նոպայի մասին.
- ցավ կրծքավանդակում,
- ցավ ուսագոտում,
- հեւոց,
- գլխապտույտ,
- սրտխառնոց,
- ուշագնացություն,
- փոփոխված սրտի զարկեր,
- զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում,
- դեմքի անառողջ գույն,
- հանկարծակի ուժեղ հոգնածություն:
Բժիշկների խոսքով՝ այս ախտանշաններից որոշները դրսեւորվել են նախքան նոպան 4 շաբաթ առաջ, մյուսները՝ ընդամենը մեկ ժամ առաջ:
Նշված ախտանշանների դրսեւորման դեպքում, հատկապես եթե ձեզ մոտ միանգամից մի քանիսն են, անհրաժեշտ է բժշկի դիմել հնարավորինս արագ:






