Մալարիայի մակաբույծները դեղերի նկատմամբ կայունություն են զարգացնում. դա արդեն տեղի է ունենում Ասիայում եւ թվում է թե արդեն կատարվում է Աֆրիկայում:
BBC-ն նշում է, որ սովորաբար մալարիան բուժում են արտեմիզինի եւ պիպերախինի համակցությամբ, իսկ այդ դեղերի նկատմամբ կայունության ատարծվածությունը լուրջ ռիսկեր է ստեղծում հիվանդության զարգացման համար, որը բուժման չի ենթարկվելու:
Արտեմիզինի եւ պիպերախինի համադրությունը սկսել են կիրառել Կամբոջայում արդեն 2008-ին: Իսկ 2013-ին, ընդամենը 5 տարի անց, երկրի արեւմտյան մասերում արդեն գրանցվել են հիվանդության դեպքեր, որը կայուն է երկու դեղերի բուժման նկատմամբ:
Վերջերս գիտնականները ստուգել են Հարավարեւմտյան Ասիայի տարբեր անկյուններից պացիենտների արյան նմուշները: Կամբոջայից կայուն մակաբույծների ԴՆԹ-ն գտել են նաեւ Լաոսում, Թաիլանդում եւ Վիետնամում:
Տարածմանը զուգընթաց մակաբույծը նաեւ մի շարք մուտացիներ է ձեռք բերել, ինչը դրա դեմ պայքարն ավելի խնդրահարույց է դարձնում: Որոշ տարածաշրջաններում մալարիայի մակաբույծների 80 տոկոսը կայունություն է ունեցել դեղերի նկատմամբ:
Դա իրենից լուրջ սպառնալիք է ներկայացնում, թեեւ դեռ չի նշանակում, որ մալարիան անբուժելի կդառնա, կան նաեւ այլ, այլընտրանքային դեղամիջոցներ եւ մասնագետները կոչ են անում օգտագործել դրանք:
Հիշեցնենք, որ ամեն տարի մալարիան սպանում է մոտ 435 000 մարդու եւ դրանց մեծ մասը մինչեւ 5 տարեկան երեխաներ են






