Արյան մեջ շաքարի մակարդակի անգամ աննշան բարձրացումը մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Համաձայն Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում հրապարակված հոդվածի, այդ ռիսկին ենթակա են ոչ միան դիաբետով հիվանդները, այլեւ նրանք, ովքեր չեն տառապում այդ հիվանդությամբ։

Հետազոտության շրջանակում կորեացի գիտնականները վերլուծել են պացիենտների տվյալները, որոնք բուժզննում են անցել 2009-2013 թվականներին։ Ընդհանուր առմամբ, գիտական աշխատանքն ընդգրկել է մոտ 25 հազար մարդ։

Պարզվել է, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակն անմիջականորեն ազդում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականության վրա։ Միեւնույն ժամանակ, նման փոխկապվածություն է հայտնաբերվել անգամ նորմից աննշան շեղման դեպքում։

Այսպես, արյան մեջ նորմից բարձր շաքարի բարձրացումը 17 տոկոսով մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, նախադիաբետային վիճակը՝ 50 տոկոսով, իսկ դիաբետը այդ հնարավորությունները բարձրացրել է գրեթե կրկնակի։

Չհոլ Յոն Փարքը (Cheol-Young Park) Քամբուկ-Սամսունգ հոսպիտալից (Սեուլ) նշում է. հիպերգլիկեմիայի վաղ ախտորոշումը կարող է զգալիորեն նվազեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի տարածվածությունը բնակչության շրջանում։