Ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացողները Ֆուտբոլի ազգային լիգայից 6 անգամ ավելի հաճախ են առիթմիա (սրտի ռիթմի խանգարում) ունեցել, քան մնացած բոլոր մարդիկ։ Այս մասին տեղեկացնում են Օհայոյի Քլիվլենդի կլինիկայի գիտնականները։

Նրանք հետազոտել են ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտած 460 մարզիկի եւ պարզել, որ նրանց մոտ շողացող առիթմիան նկատվել է 6 անգամ ավելի հաճախ, քան նրանց մոտ, ովքեր չեն զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով։ Ավելին, առիթմիա ունեցող ֆուտբոլիստների 80 տոկոսն անգամ չի էլ իմացել, որ նման խնդիր ունի, քանի որ ոչ մի ախտանշան չի զգացել։ Բուժում, ինչպես եւ պետք էր սպասել, նրանք չեն ստացել։

Մասնագետները կոչ են անում բժիշկներին ավելի ուշադիր զննել նախկին պրոֆեսիոնալ մարզիկների սրտանոթային համակարգը, հատկապես նրանցը, ովքեր մասնակցել են ամերիկյան ֆուտբոլի տիպի կոնտակտային մարզաձեւերին։

Մասնագետների խոսքով՝ համեմատաբար վաղ տարիքում հայտնաբերված շողացող առիթմիան ավելի լավ է բուժվում ինչպես կոնսերվատիվ, այնպես է արմատական մեթոդներով՝ ռադիոհաճախական աբլյացիայի օգտագործմամբ։