Ինչպե՞ս են օդորակիչներն ազդում մարդու առողջության վրա եւ արդյոք դրանց պատճառով կարելի է հիվանդանալ: Այս հարցերն այսօր շատերին են մտահոգում, քանի որ Երեւանի, ինչպես նաեւ շատ այլ քաղաքներում շոգից կարող է փրկել միայն օդորակիչը:
Դեռ 2004-ին International Journal of Epidemiology-ում հրապարակված ուսումնասիրության համաձայն, օդորակիչներով սենյակներում նստած գրասենյակային աշխատակցիները ավելի հաճախ են հիվանդանում:
University of British Columbia-ից Ֆարա Շրոֆ պրոֆեսորը պնդում է, որ օդորակիչներն ունեն դրական եւ բացասական կողմեր: Այսպսիով՝ դրանք պաշտպանում են մեզ սարսափելի շոգից, որը կարող է շատ վտանգավոր լինել սրտանոթային հիվանդություններով, կաթված ունեցած եւ այլ հիվանդություններով մարդկանց համար, նրանց, ովքեր ընդունում են բետա արգելակիչներ, դիուրետիկներ եւ այլ դեղամիջոցներ: Այս մարկանց համար օդորակիչը կարող է անհրաժեշտություն լինել. այն կպաշտպանի բարձր ջերմաստիճանի հետ կապված ռիսկերից:
Մասնագետի խոսքով՝ օդորակիչները նաեւ կարող են պաշտպանել մեզ աղտոտված օդից, եթե այն ճիշտ են ֆիլտրում:
Սակայն խնդիրն այն է, որ եթե օդորակիչին ճիշտ չեն հետեւում, այն կարող է վտանգ ներկայացնել. եթե դրանում մնացած ջուր կա, այդտեղ կարող են մանրէներ բազմանալ, բորոս, սնկեր, որոնք այնուհետ կհայտնվեն օդում՝ ախտահարելով թույլ իմունիտետով մարդկանց:
Նման խնդիրներից խուսափելու համար չափազանց կարեւոր է, որպեսզի մասնագետները պարբերաբար ստուգեն օդորակիչները եւ գրագետ մաքրեն այն:






