Պերդյուի համալսարանից գիտնականները մշակել են սարք, որը ավտոմատ ռեժիմում ֆիքսում է օփիոդներով գերդոզավորումը եւ նալոքսոն է ներարկում՝ օփիոդային ռեցեպտորների անտագոնիստ, հակաթույն գերդոզավորման դեպքում: Այս սարքը կարող է  օգտակար լինել օփիոդային ցավազրկողներ ընդունող մարդկանց համար:

Eurek Alert-ը նշում է, որ սարքի գլախավոր առավելությունն այն է, որ այն ինքնուրույն է գտնում  խնդիրը եւ 10 վայրկյանի ընթացքում հասցնում  հակաթույնը:

Հակաթույն- համակարգն իր աշխատանքի սկզբունքով նման է ինսուլինային պոմպին: Պացիենտից չի պահանջվում գնահատել իր վիճակը եւ ինքնուրույն հակաթույն ներարկել:

Մասնագետները զգուշացնում են, որ օփիոդներով գերդոզավորումը սպառնում է շնչառության կանգով եւ մահվամբ:

Սարքը գերդոզավորումը ֆիքսում է հենց շնչառության հաճախականությամբ: Այն կազմված է երկու հիմնական տարրերից՝ սենսորից, որը հետեւում է շնչառությանը եւ հակաթույնով կապսուլայից, որը տեղադրվում է մաշկի տակ:

Ստեղծողների խոսքով նրանց համակարգը կօգնի շահել ժամանակը. գերդոզավորում ստացած մարդը մոտ մեկ ժամ կունենա բժշկին հասնելու համար: