Եթե առաջին հայացքից մարդը նորմալ քաշ ունի, սակայն իրանի չափը նորմայից ավել է, այդ մարդը մտնում է ճարպակալման հետ կապված խնդիրների զարգացման ռիսկի խումբ, թեեւ ամենայն հավանականությամբ, անգամ չի կռահում այդ մասին, հայտնում են  University of Iowa-ից գիտնականները:

JAMA Network Open-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ իրանի չափը պակաս կարեւոր չէ ճարպակալման եւ դրա հետ կապված առողջական ռիսկերի ախտորոշման համար, քան մարմնի զանգվածի ինդեքսը: Եթե մարդը նորմալ քաշ եւ նորմալ ՄԶԻ ունի, սակայն  լայն իրան, նա միանշանակ ռիսկի խմբում է:

Համաճարակաբան Վեյ Բաոն պնդում է, որ այսօր թերապեւտները ՄԶԻ-ով որոշում են՝ ունի արդյոք մարդը ճարպակալում, սակայն դա նշանակում է, որ շատերի մոտ ճարպակալման խնդիրը մնում է չախտորոշված:

Մասնագետի խոսքով՝ հարկավոր է հաշվի առնել ոչ միայն ՄԶԻ-ն, այլեւ օրգազնիմում ճարպի տոկոսը եւ իրանի չափը:

Հետազոտության ընթացքում մասնագետնրը ուսումնասիրել են 50-79 տարեկան 156 հազար կանանց տվյալները՝ հասկանալու համար կա արդյոք կապ մահացության, ՄԶԻ-ի եւ այսպես կոչված կենտրոնական ճարպակալման միջեւ (ճարպի կուտակում իրանի շրջանում):

Պարզվել է, որ մահվան ռիսկը 31 տոկոսով բարձր է եղել նորմալ քաշով եւ իրանի մեծ ծավալ ունեցող կանանց մոտ:

Իսկ  բարձր ՄԶԻ-ի հիման վրա ախտորոշված ճարպակալումով կանանց մոտ  վաղաժամ մահվան ռիսկը 30 տոկոսով բարձր է եղել