Ի՞նչ մասնագիտություններ են բացասաբար ազդում ուղեղի ֆիզիոլոգիական գործընթացների վրա եւ փոքրացնում այն։ Հարցը որոշել են պարզել Ռուսաստանի, Բելգիայի եւ ԱՄՆ գիտնականները։
Պարզվել է, որ ուղեղն ամենից շատ տուժում է տիեզերագնացների մասնագիտության պարագայում. նրանց մոտ նեղանում է կենտրոնական ակոսը, որը բաժանում է ճակատի եւ գագաթի մասերը, մեծ կիսագնդերի կեղեւը շարժվում է դեպի վեր գանգատուփով, ինչպես նաեւ խախտվում է ողնուղեղի հեղուկի շրջանառությունը գագաթնամասում։ Ավելին, որքան ավելի երկար են տիեզերագնացները մնում միազգային տիեզերակայանում, այնքան ավելի զգալի են լինում թվարկված փոփոխությունները։
Մասնագետները տիեզերագնացների մոտ նաեւ նկատել են գորշ նյութի ծավալի 3 տոկոսի պակասման վերադառնալի կրճատում կեղեւի քունքի շրջանում, ինչպես նաեւ սպիտակ նյութի քանակության անդառնալի նվազում։
Հետաքրքիր է, որ տաքսու վարորդների մոտ մասնագետները նկատել են հակառակ էֆեկտը. հետազոտության շրջանում նրանց մոտ նկատվել է հիպոկամպի աննշան ավելացում։ Հնարավոր է, որ դա կապված է բազմաթիվ երթուղիենր եւ շրջանցումներ հիշելու անհրաժեշտության հետ։ Բայց հետաքրքիր է, որ նավիգատորի օգտագործումը գործի է դնում հակառակ գորընթացը, քանի որ գաջեթը փոխարինում է հիպոկամպին՝ ազատելով գլխում երթուղիների տարբերակները մոդելավորելու անհրաժեշտությունից։






