Վիրաբույժները 22-ամյա Ռունի Խաթունի ստամոքսից 1.6 կգ զարդեր, մետաղադրամներ եւ այլ առարկաներ են հանել:
Mirror.co.uk-ը հաղորդում է, որ հնդկական Արեւմտյան Բենգալիա նահանգից կինը որովայնի ցավերի եւ սրտխառնոցի գանգատներով հայտնվել է հիվանդանոցում: Ամեն անգամ ուտելուց հետո նրա մոտ փսխում էր սկսվում:
Բժիշկները նրան ռենտգենի էին ուղարկել, որը ցույց էր տվել, որ կնոջ որովայնում մետաղական առարկաներ կան: Որոշվել էր վիրահատություն կատարել եւ հանել օտարածին առարկաները:
Վիրահատության ժամանակ պացիենտի ստամոքսից 69 շղթա, 80 ականջող, 46 մետաղադրամ, ութ մեդալիոն, քթի համար 11 օղակ, ոտքի 5 ապարանջան եւ մեկ ձեռքի ժամացույց էին հանել: Բոլոր առարկաների ընդհանուր արժեքը գնահատվում է 53 հազար ֆունտ (մոտ 65 000 դոլար):
Կինը խոստովանել է, որ կուլ է տվել այդ բոլոր առարկաները: Նրա հարազատները բժիշկներին պատմել են, որ սկսել են նկատել, որ տնից զարդեր են անհետանում, սակայն Ռունին լաց է եղել, երբ նրան հարցրել են այդ մասին:
Պացիենտն իրեն այժմ լավ է զգում, նրան ուղարկել են հեգոբույժի մոտ:












