Լիանա Քոկեյնը բրիտանական Դեւոն կոմսությունից քիմիաթերապիայի 2 կուրս է անցել լեյկեմիայի բուժման համար, բայց նա, ինչպես պարզվել է, այդ հիվանդությունը չի ունեցել։
Երեխայի ծնվելուց հետո Լիանայի մոտ ի հայտ են եկել քաղցկեղի նշաններ. սկզբում նա ունեցել է Կրոնի հիվանդության ռեցիդիվներ, իսկ հետո սկսվել են տենդ եւ ուժեղ հյուծում։ Նրա մոտ ի հայտ են եկել նաեւ ձեռքերի արթրիտներ, թոքային էմբոլիա եւ ուժեղ ցավ, որի պատճառով չի կարողացել նորմալ շարժվել։
6 տարբեր մասնագետներ զննել են Լիանային եւ մի շարք հետազոտություններ անցկացրել։ Ստանալով բիոպսիայի արդյունքները՝ մասնագետները խնդրել են նրան վերադառնալ հիվանդանոց կրկնակի անալիզների համար, ինչը ստիպել է կնոջն անհանգստանալ։ Բժիշկներն ասել են, որ նրա մոտ անոմալ բջիջներ են գտել, որոնք մատնանշում են սուր միելոբլաստային լեյկոզի մասին։
Քանի որ սուր միելոբլաստային լեյկոզը քաղցկեղի շատ վտանգավոր տեսակ է, որն արագ ախտահարում է ոսկրածուծը, բժիշկները պնդել են, որ նա քիմիաթերապիայի երկու անհապաղ կուրս անցնի, ինչից հետո նախատեսում էին ոսկրածուծի փոխպատվաստում անել։
Քիմիաթերապիայի կուրսը Լիանան անցավ, բայց փոխպատվաստման պատրաստվելու ժամանակ պարզվեց, որ ախտորոշումը ճիշտ չի արվել. իրականում Լիանան ունի հազվադեպ հիվանդություն, որը հայտնի է որպես Սվիթի ախտանիշ կամ սուր ֆեբրիալ նեյտրոֆիլային դերմատոզ։
Այս դեպքից հետո հիվանդանոցում հետաքննություն է իրականացվել, որպեսզի նվազագույնի հասցվի նման միջադեպերի կրկնության ռիսկը։






