Լոնդոնի Կայսերակյան քոլեջի գիտնականները աշխատում են արհեստական բջիջների ստեղծման ուղղությամբ, որոնք որոշակի քիմիական նյութեր են արտադրում կոնկրետ գրգռիչներին ի պատասխան: Նման բջիջները կարող են օգտագործվել քաղցկեղի դիագնոստիկայում եւ բուժման ժամանակ:
Phys.org-ի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ արհեստական բջիջը կազմված է ծակոտիններով թաղանթից, որոնց միջոցով նեթափանցում են կալցիումի իոններ: Դրա ներսում ֆերմենտներով պղպջակներ են, որոնք ակտիվանում են կալցիումի ազդեցությամբ:
Ֆերմենտներն իրենց հերթին նպաստում են ֆլուորեսցիրային մասնիկների արտազատմանը:Մասնագետներին հաջողվել է սովորական մետաբոլիկ ուղի ստեղծել, քանի որ պետք չէր մեխանիզմներ մտածել կողմնակի ազդեցությունից մաքրելու համար, որոնք կարող էին վտանգ ներկայացնել կենդանին բջջի համար:
Նման մշակումներն, ըստ մասնագետների, կարող են կիրառվել կենսատեխնոլոգիայում եւ բժշկությունում: Արհեստական բջիջներն, օրինակ, կարող են օգնել ճանաչել քաղցկեղային ուռուցքների կենսաբանական մարկերները: Դրանք կարող են օգտագործվել օրգանիզմում դեղամիջոցների սինթեզի համար: Բացի այդ բջիջները կարող են ծանր մետաղներ հայտանբերել շրջակա միկջավայրում եւ նյութեր արտադրել, որոնք վերացնում են աղտոտիչները:






