Անգլիական Վուլվերհեմփթոն քաղաքից 30-ամյա Գուրչարան Քաուրը բախվել է աչքերի տարօրինակ այրոցի, որը պարզվել է վտանգավոր հիվանդության՝ ուղեղի ուռուցքի ախտանշան է:
Կինը մի քանի շաբաթ գանգատվել է աչքերի այրոցից, բայց կարծել է, թե իր մոտ ընդամենը փոշուց ալերգիա է, եւ ընդունել է հակագիստամինային դեղամիջոցներ: Հունիսին Լոնդոնում էքսկուրսիայի ժամանակ աչքերի այրոցը սաստկացել է՝ նրա համար ցավոտ էր անգամ աչքերը թարթելը:
Գուրչարանը դրանից հետո որոշել է վերջապես դիմել ակնաբույժի, որը հայտնաբերել է, որ նրա ձախ աչքի նյարդը վնասված է: Հետագա հետազոտություններով պարզվել է, որ պացիենտի մոտ առկա է գլխուղեղի աճող կոլոիդային կիստա:
Քանի որ ուռուցքը ժամանակին է հայտնաբերվել, կնոջը վիրահատել են եւ նշանակել էպիլեպսիայի դեմ դեղերի երկամսյա կուրս: Բժիշկների խոսքով՝ եթե նա ավելի ուշ դիմեր, մի քանի շաբաթ հետո նրա մոտ կսկսվեին նոպաներ, իսկ ուռուցքը կաճեր եւ մի ամբողջ շարք լուրջ խնդիրներ կառաջացներ:
Գուրչարանն իր պատմությունը ներկայացրել է տեղական լրատվամիջոցներին, որպեսզի շրջապատի ուշադրությունը գրավի մահացու վտանգավոր հիվանդության վրա եւ մարդկանց կոչ անի բժիշկին դիմելը չուշացնել:






