Գիտնականներին հաջողվել է կապ հայտնաբերել ավելորդ քաշի եւ քաղցկեղի ժամանակ ապրելիության միջեւ: Ուռուցքային հիվանդությունների հետազոտման միջազգային գործակալության (IARC) հովանու ներքո անցկացված հետազոտության համաձայն՝ ավելորդ քաշով մարդկանց կյանքի յուրաքանչյուր տարին տարեց տարիքում նվազեցնում է քաղցկեղի ժամանակ ապրելիության հավանականությունը:
Գիտական աշխատանքի շրջանակում վերլուծվել են Շվեդիայում բնակվող 47 հազարից ավելի կանանց մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) մասին տվյալները: Գիտնականներին հետաքրքրում էին 20-ից մինչեւ 50 տարեկանում ՄԶԻ փոփոխությունները: Փորձարկվողներից գրեթե 1,5 հազարի մոտ դաշտանադադարը սկսվելուց հետո զարգացել է կրծքագեղձի կամ աղիների քաղցկեղ:
Պարզվել է, որ ավելորդ քաշը (25-ից ավելի ՄԶԻ) նվազեցնում է օնկոհիվանդների ապրելիության հավանականությունը: Այսպես՝ 20 եւ 50 տարեկանի միջեւ ընկած ժամանակահատվածում ավելորդ քաշով կյանքի յուրաքանչյուր տարին կրծքագեղձի քաղցկեղի հետեւանքով մահանալու հավանականությունը մեծացնում է 3 տոկոսով, իսկ աղիների քաղցկեղի հետեւանքով՝ 4 տոկոսով: Մասնագետները սրա հետ կապված նշում են ավելորդ քաշի եւ ճարպակալման կանխարգելման կարեւորությունը:
Հետազոտության արդյունքները հրևապարակվել են Cancer Epidemiology Biomarkers & Prevention ամսագրում:






