Կանադայի Բրիտանակամն Կոլումբիա նահանգից 47-ամյա Լիզա Մաքլենանը դաստակին երկար ժամանակ մազակալ կրելու հետեւանքով խնդիրներ է ունեցել. դաստակը ձգած կիպ աքսեսուարը հանգեցրել է դաստակային ուղու համախտանիշին՝ նյարդաբանական հիվանդության, որի ժամանակ թմրում եւ ձեռքի մատների ցավ է առաջանում:
The Sun-ը հաղորդում է, որ Լիզան դաստակին մազակալը կրել է վերջին 30 տարիներին եւ անգամ չի նկատել այդ: Երբ ձեռքերում ցավեր են առաջացել նա դրանք համարել է արթրիթի դրսեւորում:
Մի անգամ խանութի վաճառողը նրան բացատրել է դաստակին մազակալ կրելու վտանգը: Ավելի ուշ Լիզան վնասել է ձեռքի բութ մատի ջիլը եւ դիմել հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա նաեւ դաստակային ուղու համախտանիշ ունի: Պարզվել է, որ ձեռքին մազակալ կրելու սովորության պատճառով դաստակի շրջանում արյան շրջանառությունը խախտվել է, ինչպես նաեւ նյարդը բորբոքվել եւ վնասվել է:
Լիզան պատմել է իր փորձի մասին, որպեսզի մարդկանց տեղեկացնի դաստակին ձիգ աքսեսուարներ կրելու վտանգների մասին:
«Խնդրում եմ, մի կրկնեք իմ սխալը: Այնքան հեշտ է հիմա հրաժարվել այդ սդովորությունից, քան հետագայում պայքարել ցավերի դեմ», — ասել է նա:






