Սուինբեռնի Տեխնոլոգիական համալսարանի (Ավստրալիա) գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչպես է խումհարն ազդում ուղեղի վրա:

MedicalXpress-ը հայտնում է, որ փորձին մասնակցելու համար ներգրավվել են Բրիսբենի զվարճանքների շրջանի բարերի 100 ացելուներ: Բոլոր փորձարկվողները պետք է անցնեին առցանց անկետավորում, ինչպես նաեւ կոգնիտիվ ունակությունների մակարդակի թեստեր հանձնեին ալկոհոլի օգտագործմամբ երեկույթներից առաջ եւ հետո:

Պարզվել է, որ խմած ոգելիցի քանակությունն ուղղակիորեն կապված է հիշողության վատթարացման հետ, ինչպես նաեւ գործողությունների ծրագրման եւ ռեակցիայի արագության հետ: Դրանից բացի, ալկոհոլը չարաշահած կամավորները գանգատվել են ընդհանուր ինքնազգացողության վատթարացումից:

Մասնագետները նշում են, որ խումհարը, մասնավորապես, վատթարացնում է ավտոմեքենան վարելու, աշխատելու եւ սովորելու ունակությունը: