Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները բացահայտել են ծերունական տկարամտության դեմ պայքարի գաղտնիքը: Անցկացված հետազոտության համաձայն՝ այդ նպատակով անհրաժեշտ է սոցիալական ակտիվ կենսակերպ վարել եւ ընկերների հետ ավելի հաճախ հանդիպել:

Գիտնականները հետազոտության շրջանակում 30 տարի հետեւել են 10 հազար կամավորների: Պարզվել է, որ նրանց շրջանում, ովքեր 60-ամյա տարիքում ընկերների հետ հանդիպել են գործնականում ամեն օր, դեմենցիայի զարգացման վտանգը 12 տոկոսով ավելի նվազ էր՝ նրանց համեմատությամբ, ովքեր վարել են սոցիալական պակաս ակտիվ կյանք: Ավելի վաղ այլ հետազոտությունների շրջանակում կապ է հաստատվել նաեւ սոցիալական մեկուսացման եւ հիշողության հետ կապված խնդիրների միջեւ:

Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են PLOS Medicine ամսագրում: