Դեղերի մեծ մասը նախ լաբորատոր կենդանիների վրա են թեստավորում եւ միայն հետո՝ մարդկանց վրա: Օրինակ՝ նեւրոլոգիական դեղերը փորձարկում են մկների վրա, քանի որ կարծիք կա, որ ճարտարապետության տեսակետից մարդու եւ մկների ուղեղները շատ նման են: Բայց իրականում ոչ մի երաշխիք չկա, որ կրծողների վրա հաջող փորձարկում անցած դեղամիջոցները կգործեն նաեւ մարդկանց դեպքում:

Ալենովսկու գլխուղեղի ինստիտուտի գիտնականները որոշել են պարզել, թե ինչու է այդպես տեղի ունենում:

Live Science-ի փոխանցմամբ՝ գիտնականները պարզել են, որ մկների ուղեղի բջիջները ակտիվացնում են գեներ, որոնք զգալիորեն տարբերվում են մարդու մարմնում եղած գեներից: Գիտնականները դոնորական ուղեղի եւ դրա հյուսվածքների անալիզ են կատարել (դրանք վերցված էին մահացած պացիենտներից եւ ուղեղի վիրահատությունից հետո էպիլեպտիկներից)՝ հատուկ ուշադրություն դարձնելով քներակի գալարներին, որը մասնակցում է խոսքի տեղեկատվության եւ արտածման մտածողության մշակմանը: Նույն կերպ նրանք հետազոտել են կրծողների ուղեղը:

Պարզվել է՝ մկներն ունեն մարդկային գրեթե բոլոր բջիջների նմանակները, սակայն այդ բջիջներում գեների ակտիվությունը արմատապես տարբերվում է:

Օրինակ՝ մարդու օրգանիզմում սերոտոնինը նեյրովերահաղորդիչ է, որը կարգավորում է ախորժակը, տրամադրությունը, հիշողությունը եւ քունը: Սա տեղի է ունենում բջիջների մակերեւույթին տեղադրված ռեցեպտորների միջոցով բջիջներին միանալու հաշվին: Սակայն մկների մոտ սերոտոնինային ռեցեպտորները նույն բջիջների մակերեւույթին չեն գտնվում:

Սա նշանակում է, որ եթե թեստավորվող դեղը կոչված է ուղեղում սերոտոնինի մակարդակի բարձրացմանը, մկների մոտ թերապեւտիկ արդյունքը տեղի կունենա միանգամայն այլ բջիջների նկատմամբ: Եվ  հենց այս պատճառով մկների վրա այդպիսի դեղամիջոցների թեստավորումը իմաստ չունի: