Reddit ցանցի՝ բուժական ոլորտում աշխատող օգտատերերը պատմել են իրենց պացիենտների ամենահիմար սխալների եւ մոլորությունների մասին։ Այդ պատմությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել եւ հավաքել ավելի քան 24 հազար հավանում։

Kaclassen կեղծանվամբ կինը հիշել է, որ պացիենտներից մեկը հակաբիոտիկները շփոթել է պրոբիոտիկների հետ եւ փորձել դրանցով բուժել սիֆիլիսը։

Մեկ ուրիշ պացիենտուհի սեքսով զբաղվել է ծննդաբերությունից 6 ժամ հետո, ինչն այնքան էլ լավ գաղափար չէր  եւ վատ է անդրադարձել նրա առողջության վրա։

Jdinpjs-ը պատմել է, որ իր պացիենտուհին համոզված էր, որ ծննդաբերության ժամանակ մանկաբարձուհին պետք է երեխային դուրս քաշի կնոջից։

Underwritingking-ը գրել է, որ շատ են այն մարդիկ, ովքեր ռեկտալ մոմիկների վրայից հանում են թաղանթն օգտագործելուց առաջ։

DaveBeard-ը նախազգուշացրել է կանանց այն մասին, որ իր պացիենտներից մեկը հեշտոցը ցնցուղել է սպիտակեցնող միջոցով։ Նա կանանց կոչ է արել նման վտանգավոր բաներ չանել։

Մի քանի բժիշկներ պատմել են, որ պացիենտները հաճախ չեն հետեւում հիմնարար կանոններին վիրահատությունից առաջ։ Թեեւ բժիշկները բազմիցս նախազգուշացնում են ոչինչ չուտել եւ չխմել, որոշ մարդիկ վիրահատությունից մի քանի ժամ առաջ ուտում են, իսկ ոմանք էլ ալկոհոլ են օգտագործում։

Sapphires13-ն իր հերթին պատմել է, որ հաճախ պացիենտները չեն հանում մետաղական իրերը, երբ ՄՌՏ են անում։ Մարդկանց թվում է, որ եթե իրենց ոտքերի ՄՌՏ են անում, ականջօղերը կարելի է թողնել ականջներին, բայց դա, իհարկե, այդպես չէ. իրականում անհրաժեշտ է հանել բոլոր մետաղական իրերը մարմնի բոլոր մասերից։