Պարզվում է՝ լաց լինելն օգտակար է. արցունքները պաշտպանում են թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական առոջությունը։ Իսկ ահա արցունքները զսպելը այնքան էլ լավ գաղափար չէ, հավաստիացնում են մասնագետները։
Ճապոնացի բժիշկ Հիդֆումի Յոսիդան գրում է, որ արցունքները կարգավորման ֆիզիոլոգիական մեխանիզմ են, որը օրգանիզմում դրված է բնության կողմից։ Երբ մարդը զսպում է իրեն, որ լաց չլինի, նրա օրգանիզմի համար դա լուրջ սթրես է դառնում։ Ուստի արցունքները զսպելու սովորությունը կարող է հանգեցնել հիվանդությունների առաջացման, այդ թվում նյարդային համակարգի խանգարման, հիպերտոնիայի, ստամոքսի խոցային հիվանդության, ինչպես նաեւ սրտանոթային հիվանդությունների։
Այս բոլոր հիվանդությունները կրճատում են կյանքի տեւողությունը առնվազն մի քանի տարով։ Գիտնականների խոսքով՝ տղամարդիկ 4-5 անգամ ավելի հազվադեպ են լալիս, քան կանայք, եւ միջինն ապրում են 7 տարով պակաս։ Չի բացառվում, որ հենց արցունքները պահելու սովորությունն է այստեղ կարեւոր դեր խաղում։
Կանանց համար նույնպես վնասակար է արցունքները պահելը։ Փորձերը ցույց են տվել, որ կանանց թքի մեջ, որոնք զսպել են արցունքները եւ արտաքնապես հանգիստ են երեւացել, կտրուկ ավելացել է կորտիզոլ հորմոնի քանակությունը եւ հաճախացել են սրտի զարկերը։ Բժիշկների խոսքով՝ արցունքները զսպելը հյուծում է սիրտը՝ ստիպելով նրան աշխատել ուժեղացված ռեժիմով։
Արցունքների բացակայությունը, երբ մարդը ցանկանում է լալ, բայց չի կարողանում, կարող է մատնանշել որոշ խախտումների մասին։ «Չոր աչքն» ուղեկցվում է, օրինակ, Շենգրենի ախտանշանով, դա աուտոիմունային հիվանդություն է։ Այս ախտանիշն ունեցող մարդիկ հաճախ դժվարանում են արտահայտել իրենց զգացումներն ու հույզերը, կապ պահպանել շրջապատի հետ։
Չոր, առանց արցունքների աչքերը կարող են մատնանշել հետեւյալ խնդիրների մասին.
- մարդը երկար ժամանակ է անցկացնում համակարգչի առջեւ կամ վատ օդափոխվող, ծխապատ սենյակում;
- մարդու սննդաբաժնում անբավարար են օգտակար օմեգա-3 ճարպաթթուները;
- մարդը չարաշահում է աչքի կաթիլները;
օրգանիզմը լրջորեն ջրազրկված է։






